00:00:00

Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն

21:41, 25 սեպտեմբեր 2023 Բլոգ

Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
«ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ
 
Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը մեղմեն։ Ասում է, որ շտապ այստեղ՝ Երևանում, լուծումներ գտնեն, օդային ճանապարհ բացեն՝ շտապ վիրավորվածներին հանելու կամ Հայաստանից, Կարմիր Խաչից, միջազգային բժշկական այլ կազմակերպությունից բժիշկներ ուղարկեն, եթե քիչ էլ ուշացնեն՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է լինելու, ասում է անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր։
 
Խնդրում եմ, ով կարող է այդ կառույցներին ասել, որ շտապ օգնության հասնել՝ ժամ առաջ լուծում գտնեն»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր