00:00:00

Ստեփանակերտում պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն է․ Լապշին

20:41, 25 սեպտեմբեր 2023 Բլոգ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է՝ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունն Ադրբեջանն է կազմակերպել։

«Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն է։ Հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է (ինչպես գրում են ԶԼՄ-ները), ապա պայթուցիկը իրենք էլ  գործարկել են։ Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ,  դպրոցական մակարդակի ֆիզիկա է»,- գրել է Լապշինը։

Նա նշել է, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում։

«Մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից»- գրել է բլոգերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր