00:00:00

«4 զավակ իմ քեզ հետի սնալ, պահալ, մեծացրալ, վեր էսօր տու ամուր ինիս, բայց էսօր տու կոտրվիլ իս». վերջին հրաժեշտը Ճարտարին

23:51, 24 սեպտեմբեր 2023 Բլոգ

Ճարտարի բնակչուհի Անուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որում Ճարտարի բարձունքից արցունքն աչքերին հրաժեշտ է տալիս իր սիրելի հայրենիքին: «Սա աշխարհի ամենասարսափելի ցավն ա, Ճարտար ջան, ես քու ցավը տանիմ, մեզ ների, վեր քեզ կրացալ չինք պահինք, անզորությունից պայթում իմ: 30 տարեկան իմ, 4 զավակ իմ քեզ հետի սնալ պահալ մեծացրալ, վեր էսօր տու ամուր ինիս, բայց էսօր տու կոտրվիլ իս, ինգալ իս: Անիծում եմ մարդկանց, ովքեր մեղավոր էն էս ամեն ինչի համար, ատում եմ ամեն ինչ աշխարհում, ուզում չեմ թողիմ տունս, տեղս, իմ սուրբ ծննդավայրս...»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր