ՀՀԿ խորհրդի անդամ Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշու՞մ եք՝ ուսումնական տարին մեկնարկեց ու ասեցին, որ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանցիների դասագրքերը չեն հասցրել տպագրել։
Հիմա ուշադրություն. 5-րդ դասարանի Մայրենիի դասագիրքն է։ Ի դեպ, արդեն վաճառքում է։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել գրքի վրա պարզ երեւացող դրոշին.
Այո-այո Դուք չեք սխալվում. ադրբեջանի դրոշն է ծածանվում Հայաստանի Հանրապետության 5-րդ դասարանի Մայրենիի դասագրքի կազմի վրա։
Գնացե’ք մտածեք։ Թողնելու եք անեն՝ ինչ ուզում են, թե բռնելու եք այս հակահայ դավաճանների ձեռքը ու ազատելու եք Հային ու Հայաստանը»։