Գորիսի պետական համալսարանի և Գորիսի պետական քոլեջի դասախոս ՝ Արթուր Խոջաբաղյանը, ով ավելի վաղ հայտարարել էր գործադուլի մասին հայտարարություն է տեղադել իր ֆեյսբուքյան էջում ։
Կարճ Գորիսի հրապարակում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից.
Բոլորը համաձայն էին, որ.
1. Պատերազմ լինելու է, անկախ նրանից ով կլինի Հայաստանի իշխանություններին։
Այսինքն պատերազմից չենք վախենում, այլ պատրաստվում ենք։
2. Ոչ մեկի համար ընդունելի չէ եղբորը, քրոջը թողնել անպաշտպան. Նիկոլի Արցախին չհասնելու հրամանը անբարոյականություն է եւ անընդունելի։
3. Ներկա իշխանությունների վերեւում նշված վարքագծի պարագայում անհնար է կամավորական խմբերով ձեռնամուխ լինել գնալու Արցախ մեր եղբայրներին օգնության։
4. Մենք միանում ենք Երեւանում մեկնարկած Նիկոլի վռնդման ակցիաներին եւ վաղը, սեպտեմբերի 24ին ժամը 18.00ին Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հրավիրում ենք ՀԱՆՐԱՀԱՎԱՔ։
Խնդրում ենք բոլորի մասնակցությունը։
Տեղեկացնենք ,որ մինչ այս պահը Գորիսի քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ որևէ կոչով հանդես չեն եկել ։ Գորիսի քաղաքապետը մոտ մեկ ամիս առաջ գրկաբաց, իսկ ավելի հստակ «ծալված վիճակում» և խոնարհումով դիմավորեց Արցախը՝ Ադրբեջան համարող և վարչապետի աթոռը զբաղեցնող՝ Նիկոլ Փաշինյանին ։
Գորիսի քաղաքային իշանության համար՝ Նիկոլը այլևս դավաճան չէ, դե Արցախն էլ բնկանաբար՝ Ադրբեջան է։
Սիրելի սյունեցիներ վիճակը՝ օրհասկան է, վաղը բոլորիդ ներկայությունը՝ անհրաժեշտ։