Թուրքական ամենամեծ թերթերից մեկը՝ «Türkiye»-ն այսօր անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
«Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն. Իրանը և Հայաստանը զորքեր են կուտակում» վերտառությամբ հոդվածում թուրքական հոդվածագիրը նշում է, որ իբր Արցախից դուրս եկող հայկական ուժերը կուտակվում են Սյունիքում, որպեսզի թույլ չտան միջանցքի բացումը։
Այս հոդվածը մաս է կազմում Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական առաջիկա հնարավոր հարձակման տեղեկատվական նախապատրաստության, որի մասին գրել եմ ավելի վաղ։ Արցախի վրա վերջին հարձակումը ավելի մեծ ու կարևոր պատերազմի մի մասն է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
