00:00:00

Ով է ցուցարարին կալանավորած իշխանության սրտի դատավորը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

09:11, 23 սեպտեմբեր 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը հանուն Արցախի պայքարող եւ անհնազանդություններ իրականացնող ցուցարարներին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ երիտասարդը արցախցի է, նրա ընտանիքը Ստեփանակերտում անվտանգ գոյության պայքար է մղում:

 

Իսկ ո՞վ է դատավոր Ֆարխոյանը: Նա պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունվարի 25-ին՝ այն նույն տարում, երբ հայրենիք հանձնող իշխանությունները եկան թատերաբեմ։ Ի դեպ, նա միշտ աչքի է ընկել իշխանությունների «սրտի որոշումներ» կայացնելով։ Նա այն դատավորն է, որ կալանավորելու որոշում է կայացրել ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Ֆարխոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1991 թվականին։

 

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 245 հազար 359 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 126 հազար դրամ, որից 13 մլն 126 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ եկամտի մյուս մասը վարկ է։

 

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր