Եվլախում մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։