00:00:00

ԱԺ շենքն իրանցիներ են վերանորոգում․ «Ժողովուրդ»

09:46, 19 սեպտեմբեր 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի խորհրդարանի վերանորոգման եւ «ռեստավրացիայի» աշխատանքներում նաեւ իրանցիներ են ներգրավված:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ողջ ամառ ԱԺ-ում բուռն վերանորոգումներ են ընթացել. բացօթյա սրճարանի համար տարածքն է կառուցվել, հանձնաժողովների նիստերի համար նախատեսված սենյակներն են վերանորոգվել, այս օրերին էլ հայրենի խորհրդարանի վերելակներն են փոխվում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ խորհրդարանում նկատեց, որ վերանորոգման գործընթացում նաեւ մի խումբ իրանցիներ են ներգրավված:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ պարզաբանելով՝ «Արեւ-Լույս-Կասկադ» մասնագիտացված վերելակային ընկերությունը մասնակցել է էլեկտրոնային աճուրդին եւ ամենացածր գինն է առաջարկել ԱԺ-ի վերելակները փոխելու համար, հետեւաբար շահել է տենդերը. «Այդ ընկերությունը նաեւ վերելակների արտադրությամբ է զբաղվում, նրանց մոտ երկու իրանցի մասնագետ կա, որոնք տեխնիկական աշխատանքներում են ներգրավված, որպեսզի տեղադրման հետ կապված խնդիրներ չլինեն: Բացի երկու իրանցի մասնագետներից, կազմակերպությունն ունի նաեւ 6 հայ աշխատակիցներ, այսինքն՝ ընդհանուր 8 հոգով են վերելակները տեղադրում»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր