00:00:00

Ընտրատեղամասերը փակվեցին․ ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները

20:09, 17 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Տեղական ժամանակով ժամը 20.00-ին ավարտվել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին) ընտրությունների քվեարկությունը։ Այժմ ընտրատեղամասերը փակվում են, և սկսվում է ձայների հաշվարկը։ Մեկ ժամից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որը ռեկորդային ցածր է եղել ողջ օրվա ընթացքում։ Ժամը 17-ի դրությամբ մայրաքաղաքում քվեարկել է ընտրողների միայն 21,36%-ը։ Ընտրողների ցածր մասնակցությունը կարագացնի հաշվարկի գործընթացը, և  ընտրությունների առաջին նախնական արդյունքները, հավանաբար, կհրապարակվեն ժամը 23:00-ի սահմաններում:


Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր