00:00:00

ԿԸՀ-ի պարզաբանումը՝ տեղամասերում ուղղորդում կատարելու լուրերի մասին

19:02, 17 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Լրատվամիջոցներով տարածվող այն լուսանկարը, որում նշվում է, թե տեղամասերում կատարվում է ուղղորդում, պնդումը հիմնազուրկ է եւ պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ Այս մասին պարզաբանում է տարածել ԿԸՀ-ն:

«Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջեւ՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝

«1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,

2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ եւ շրջիկ արկղ» բառերը,

3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,

4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1200-ը:»։

Տեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») եւ որեւէ ընտրողի չեն ուղղորդում։

Հարկ է նշել նաեւ, որ վերը նշված կարգավորումը կիրառվում է արդեն շուրջ 20 տարի»,- նշվում է պարզաբանման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր