00:00:00

ՔՊ-ականների ՝ շաբաթվա մտքի գոհարները և սկանդալները

14:17, 16 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ՔՊ-ական պաշտոնյաների զավեշտալի և սկանդալային հայտարարությունները, պնդումները թերևս այլևս ոչ մեկին ոչ զարմացնում են, ոչ էլ զայրացնում: Այնուամենայնիվ, որոշել ենք մի շարք սկսել, որում կներկայացնենք ՝ անցնող շաբաթվա ընթացքում իշխանության ներկայացուցիչների արտահայտած մտքի գոհարները:

Եվ այսպես, ինչպես և սպասվում էր աչքի է ընկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ ավել ոչ պակաս նոր դիվանագիտական սկանդալ է հրահրել ՌԴ-ի հետ: Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական Politico  ամսագրին և նշել որ այլևս չենք կարող հույս դնել ՌԴ վրա և սպասել, թե երբ Մոսկվան մեզ կպաշտպանի: Բացի այդ նա քննադատությունների հերթական դոզան է հնչեցրել Արցախում ռուս խաղաղապահների հասցեին: 

Փաշինյանի մյուս զավեշտալի հայտարարությունը երեկ էր, երբ վերջինս Ռուսաստանի հրապարակում հավաքված՝ հիմնականում աղքատ մարզերից բերված 4800 քաղաքացու բացատրում էր, թե ինչ նպատակով է բյուջեից 6 միլիոն դոլար հատկացվել Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար: Պարզվում է, որ Փաշինյանը դա արել է, որպեսզի որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա: Թերևս՝ Հայաստանի գոյության մասին հիշեցնելու առավել էժան միջոցներ Նիկոլ Փաշինյանն ու թիմը այդպես էլ չեն գտել: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Factor TV-ին տված հարցազրույցում

ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների հայտարարել է, որ ինքը կանխել է հեղաշրջում և իրեն չեն կարող մեղադրել պատասխանատվությունից փախնելու համար: Թե ինչ հեղաշրջում է կանխել Ավինյանը՝ դժվար է ասել, հատկապես, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ն է բազմիցս հերքել է Հայաստանում հեղաշրջման փորձերի մասին պտտվող լուրերը և դրանց հետ նախկին կամ ներկա պաշտոնյաների կապը:

Այնուհետև աչքի է ընկել ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ով ԱԺ-ում հայտարարել է, թե Հռոմի ստատուտը Ազգային ժողովը պետք է վավերացնի: Եվ սա մի դեպքում, երբ Մոսկվայից ոչ երկիմաստ մեսիջներ են հնչում առ այն, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Մոսկվան կվերանայի իր հետագա քայլերը Երևանի նկատմամբ:

 

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոչ ավել ոչ պակաս սուտասան է հանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ երկրորդ պաշտպանական բնագծեր կահավորելու համար փող չկա: Մինչդեռ հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից հայտարարում, որ բանակի համար ինչ ուզում են՝ ստանում են: Բացի այդ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակի կարիքները հոգալու համար ոչ մի գումար չեն խնայելու:

ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով լրագրողի հարցին՝ «Ասացիք՝ իրավունք չունեք խոսել ԼՂ իշխանությունների անունից, այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ է ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում», ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետը, ՀՀ անունից է խոսում, նա Արցախի անունից չէ, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում»:Իսկ այն մասին, թե ում անունից է ճանաչում և սահմանադրությամբ իրեն վերապահված ինչ իրավունք ունի դա անելու Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորը համեստորեն լռել է:

Մտքի գոհարներով է փայլել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:  Վերջինս հավատացած է , որ իր մարզում վախի մթնոլորտը տարածվում է միայն համացանցից, այսինքն ՝ էլի մեղավոր են լրատվամիջոցները: Ղուկասյանին չի հուզում, որ իրենց իշխանության ապիկար կառավարման արդյունքում ադրբեջանական դիրքերը գտնվում են Սյունիքի մարզի գյուղերից ընդամենը 100-200 մետր հեռավարության վրա, իսկ օրինակ՝ Կապանի օդանավակայանը չի կարող գործարկվել,քանի որ ադրբեջանցիները օրը ցերեկով կրակահերթեր են արձակում վերջինիս ուղղությամբ և սպառնում են քաղաքացիական օդանավերին: Այս ամենը վախի մթնոլորտ իհարկե չի ստեղծում, ինչ անում են՝ չար ու նախանձ լրատվամիջոցներն են անում

Եվ ի վերջո՝ էլ ինչ մտքի գոհարների շարք, եթե այստեղ բացակայում է Հովիկ Աղազարյանը: Վերջինս միանգամից երկու ՝ մեր ուշադրությանն արժանի հայտարարություն է արել: Նա նշել է, որ եթե Հայկ Մարությանը չդառնա քաղաքապետ, այլ ընդամենը ավագանի մուտք գործեն, ու ինքը լինի խմբակցության ղեկավար, ինքը իր մանդատից կհրաժարվի: Աղազարյանի մեկ այլ զավեշտալի հայտարարությունն էլ վերաբերվում էր ընդդիմությանը, Ինչպես երևում է պատգամավորը լուրջ վախեր ունի և գտնում է, որ եթե ժողովուրդը իրենց չպաշտպանի՝ ընդդիմությունը իրենց կուտի: Կարծում ենք՝ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր