00:00:00

Արցախից 8 բուժառու է տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ

12:00, 16 սեպտեմբեր 2023 Առողջություն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
 
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր