00:00:00

Փաշինյանի և ՔՊ-ի՝ ուժի ցուցադրության հուսահատ փորձը Երևանում

18:42, 15 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Այսօր Երևանի ավագանու ընտրարշավի վերջին օրը ՔՊ-ն և անձամբ Նիկոլ Փաշինյանը որոշել են մարդամեջ դուրս գալ և երթ կազմակերպել Էրեբունի թանգարանից մինչև քաղաքապետարան: Ուշագրավ է, որ նման ցանկություն առաջացել է միայն ՔՊ-ի մոտ, մյուս քաղաքական ուժերը երթերից զերծ են մնացել: Սա ունի իր օբյեկտիվ բացատրությունը, Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին օդի ու ջրի պես պետք է ցույց տալ Երևանցիներին , որ իրենք շարունակում են վայելել ժողովրդի վստահությունն ու համակրանքը: Այդ նպատակով Փաշինյանը որոշել է անձամբ առաջնորդել երթը, ինչը վերջինիս վախերը հաշվի առնելով բավական համարձակ քայլ է, սակայն, լավ օրից չէ, որ գնում է այդ քայլին: Փաստացի, սա ոչ այլ ինչ է , քան ուժի ցուցադրություն, իսկ իրական պատկերը ՔՊ-ի համար բավական տխուր է:

Ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Երևանում մարզերում էր, հանդիպում էր համայնքների բնակիչների հետ, այսպես ասած դաշտը զոնդաժ անելով և փորձելով հասկանալ, թե իրականում որքան է կազմում իշխանությունների աջակցության մակարդակը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ անգամ մարզերում եղան ահազանգեր՝ Փաշինյանի հետ հանդիպումներին մարդկանց պարտադրանքով տանելու մասով, սակայն, ակնհայտ է, որ այսօր Երևանում ՔՊ քայլերթին մասնակցելու են մեծամասամբ հենց մարզերի բնակիչները ՝ Փաշինյանի կողմից համբուրախեղդ արված տարեց տատիկներն ու պապիկները, այն երեխաների հարազատները, որոնց Փաշինյանը օրը ցերեկով սմարթֆոններ են բաժանում իբրև լեգալ ընտրակաշառք:

Երևանյան քարոզարշավի ընթացքում դիտորդներն ու իրավապաշտպանները արդեն իսկ բարձրաձայնել են իշխող ուժի կողմի վարչական ռեսուրս կիրառելու մասին։ «Անկախ դիտորդ»-ը ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել այսօր՝ ժամը 18։00-ին, Երևանում նախատեսվող երթին։ «Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթից՝ սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին»,- ասվում է հաղորդագրությունում։ Քաղաքացի Արթուր Չախոյանն էլ, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել և այդ տեսանյութը լայնորեն տարածվում է համացանցում:

Գործնականում ՔՊ-ն, անկախ այն բանից, թե որքան քվե կստանան կամ «կգնեն», արդեն պարտված է: Իրենք էլ հասկանում են, որ ոչինչ չունեն առաջարկելու, արդյունքում մնում է մկանների հուսատ ցուցադրությունը, որի նպատակը ինչպես ասեցինք՝ Երևանցիների շրջանում տոտալ աջակցության թյուր կարծիք ստեղծելն է վարչական ռեսուրսներով բերման ենթարկված քաղաքացիների հաշվին: Իրենց հերթին երևանցիները չպետք է տրվեն նման սադրանքների և ընտրության օրը իրենց քվեն տան այն ուժերին, որոնք առաջին հերթին ունեն ազգային պետական նկարագիր, մյուս կողից ՝ ծրագիր և Երևանը շենացնելու իրական մտադրություն ու ցանկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր