00:00:00

Ով է խանգարել Արման Թաթոյանին. հաղթանակը «գրպանում» էր․ «Հրապարակ»

09:36, 15 սեպտեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Ընտրությունների նախօրեին Երեւանի քաղաքապետի մի շարք պոտենցիալ թեկնածուներ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պատվիրել, որպեսզի հասկանան` իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ: Պատվիրատուները 3 լուրջ թեկնածուներ են եղել: Բայց նրանցից մեկի ֆինանսը չի բավարարել, որ առաջադրվի, մյուսին կազմակերպությունն է հորդորել` չմտնել, քանի որ ժամանակը կարճ է, եւ չեն հասցնի իրեն «ռասկրուտկա» անել, իսկ երրորդը, որն ամառվա տվյալներով ՔՊ-ի թեկնածուից բարձր վարկանիշ է ունեցել, ի զարմանս սոցիոլոգների, ինքն է հրաժարվել առաջադրվելուց, թեեւ հաղթանակը, այսպես ասած, «գրպանում» էր: Ենթադրաբար, այդ թեկնածուն Արման Թաթոյանն է, ում առաջադրմանը, ըստ որոշ տեղեկությունների, արմատական ընդդիմությունը խանգարեց:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր