00:00:00

Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեկնաբանությունները

11:37, 14 սեպտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները խաղաղության պայամանգորի տեքստի վերաբերյալ։

«Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի ու միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման ու առաջընթացի համար։

«Այսօր նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր