«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին Էրեբունի թանգարանի մոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կմեկնարկի մայրաքաղաքային երթը դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։
Սիրով սպասում ենք ձեզ, առաջին հերթին բոլորին ի ցույց դնելու մեր միասնությունը և վերահաստատելու ժողովրդի իշխանությունը մայրաքաղաքում»,- գրել է նա։