00:00:00

ՌԴ նախագահի ու իմ հարաբերություններում խնդիրներ չկան. Փաշինյանը հայտարարեց` պարտավոր չէ հետևել Զախարովայի հայտարարություններին

18:21, 13 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ՌԴ նախագահի հայտարարություններով, ոչ թե ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություններով:
 
«Ես պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություներին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան ու ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
 
 Նա ասաց, թե Լաչինի միջանցքի փակման օրվանից ինքը մոտ 7-8 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:
 
Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահն իրենից ստանում է բոլոր տեղեկությունները:
 
«Իմիջիայլոց, այս ընթացքում մենք նաև հանդիպել ենք»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր