ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը օրինագիծը զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրեց, թե ծառայողական մեքենաների քանակի ինչպիսի միտում է արձանագրել Հայաստանում։
Փոխնախարարը պատասխանեց, որ կոնկրետ թվեր չի կարող հիմա ասել, բայց Կառավարության համապատասխան որոշման մեջ նշված են դրանք։
Ընդդիմադիր պատգամավորին էլ խորհուրդ տվեց որոշման նախագիծը բացել և ծանոթանալ թվերին՝ խոստանալով օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ այդ վիճակագրությունը թվերի տեսքով ներկայացնել։
Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ իր անելիքների մասին լավ գիտի։
«Հույսերը պահեք Ձեզ, ԱԺ-ում ենք գտնվում, ոչ թե «КВН»-ում։ Խնդրում եմ՝ զեկուցողին ասեք, որ հարգանք դրսևորի և իմանա՝ որտեղ է գտնվում»,- վրդովվեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։