00:00:00

Փայլանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

01:27, 22 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում ընտրացուցակները, գրում է Ermenihaber-ը: Դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում Փայլանն առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր