00:00:00

Հայաստանի վարչապետը Պրահայում փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մաս է․ Սերգեյ Լավրով

18:20, 10 սեպտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ստորագրել են հայտարություն, որտեղ ասվում էր, որ իրենք ճանաչում են 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հայաստանի վարչապետը ստորագրել է փաստաթղթի ներքո, որի համաձայն՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ ի պատասխան այն հարցի, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին «հանձնելու» մեջ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, ով հայտարարել էր, թե Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել են առաջին եռակողմ համաձայնագիրը, որով Ռուսաստանն Ադրբեջանի էր Արցախը ։

«Առավել անազնիվ ու ոչ կոռեկտ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեն։

Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ, հարցը փակված է։ Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում է։ Եվ կարիք չկա մեզ մեղադրելու, թե, իբր, դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք «հանձնել ենք» Ղարաբաղը։ Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր