00:00:00

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Փաշինյանի հետ բանակցել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին

16:45, 10 սեպտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսով բանակցություններ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», - ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ վաղը կայանալիք բանակցություններում Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն, որ Արցախում կայացած ընտրություններն անընդունելի են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր