00:00:00

Սաքոյին կեսգիշերին գործից հանեցին՝ քցեցին դուրս, որովհետև ազգադավի ննջասենյակից 300 մետր հեռավորության վրա սալյուտ էին խփում. Մելիքյան

13:52, 10 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Սաքոն 200% հավատարիմ էր իր ազգադավ շեֆին՝ էն աստիճան, որ պետք էղած տեղը հետևի ոտքերով էր կատարում բռնասեր շեֆի քմահաճույքները։  Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանըէ անդրադառնալով Սարգիս Հովհաննիսյանի՝ ՊՊԾ պետի պաշտոնից հրավառության պատճառով ազատվելուն:

«Բայց Սաքոյին կեսգիշերին գործից հանեցին՝ քցեցին դուրս։ Որտև ազգադավի ննջասենյակից 300 մետր հեռավորության վրա՝ «Դվին Հոլլ»-ում ինչ-որ հաբռգած հարսանքավորներ որոշել էին սալյուտ խփել, ազգադավն էլ էդ ձեներից պանիկայի մեջ էր ընկել, մտածել էր՝ էկել են իրա հետևից, հիստերիկացել էր ու … «Քացի Սաքոյին» գործից հանել։

Էս ա էդ գիժը։ Անկանխատեսելի, անհուսալի ու անասուն»,-գրել է Ռուբեն Մելիքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր