00:00:00

Արարատ Միրզոյանը դիվանագետների մասնակցությամբ հավաք է անցկացրել Աբու Դաբիում

20:39, 09 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումները ներկայացրել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
 
Նա նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը կայացել է այսօր Աբու Դաբիում Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ։
 
«Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին»,– գրել է Բադալյանը ֆեյսբուքյան էջում։
Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր