00:00:00

Իրանական կողմը նոր մանրամասներ է հայտնում Փաշինյան–Ռայիսի հեռախոսազրույցի մասին

20:12, 09 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդին իր թվիթերյան էջում մանրամասներ է հայտնել այսօր՝ սեպտեմբերի 9–ին կայացած՝ Նիկոլ Փաշինյան–Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցից։

Մասնավորապես, իրանցի պաշտոնյան գրել է.

«Արձագանքելով Փաշինյանին՝ Ռայիսին ասել է.

- Տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամ սահմանային փոփոխություններին ուղղված ցանկացած քայլ կարմիր գիծ է։

- 3+3 ձևաչափից դուրս օտարերկրացիների հրավերները, համատեղ զորավարժությունները և կասկածելի այցերը բարդացնում են իրավիճակը։

– Իրանը պատրաստ է օգնել երկու կողմերին էլ լուծել տարաձայնությունները։

Իր հերթին՝ Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը հայտնում է, որ Էբրահիմ Ռայիսին, հեռախոսազրույցում ընդգծելով Իրանի, որպես տարածաշրջանային խաղացողի դերը, ասել է՝ Իրանը պատրաստ է  իր բաժին քայլերը ձեռնարկել տարածաշրջանում ցանկացած քաղաքական փոփոխություն կանխելու համար: Նա նաեւ ընդգծել է՝ Թեհրանը դեմ է ցանկացած տարածաշրջանային լարվածության կամ տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխության։ Նախագահ Ռայիսին նաեւ ասել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը եւ կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Իրանը պատրաստ է իր դերը կատարել դիվանագիտական բանակցությունների միջոցով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում, ասել է Ռայիսին։

Նա հավելել է, որ Իրանը ձգտում է զարկ տալ Հայաստանի հետ տնտեսական և առևտրային կապերին և արագացնել երկու հարևան երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացումը։

Հայաստանի վարչապետն իր հերթին Իրանի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Իրանի դրական դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործում։

Փաշինյանը նաև ողջունել է Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումների նկատմամբ։

Նա հորդորել է ավելի արագացնել ավելի վաղ Թեհրան կատարած իր այցի ժամանակ Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր