«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա եւ 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են. «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել է:
Մի քաղաքական ուժի ղեկավար, որը նույնիսկ քաղաքական ծրագիր չունի, խոսում է հայրենասիրության եւ հայրենիքի պաշտպանության կարեւորության մասին, իր որդիներին դարձրել է Չեխիայի քաղաքացիներ, որպեսզի խուսափեն ծառայությունից։
Ստացվում է, որ հայրենասիրություն եւ մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սնել է այլ հայրենիք եւ սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ։
Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ եւ թե՛ խղճի առաջ:
Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, եւ որեւէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ:
Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերեւս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել:
Բայց մի՞թե հայրենիքը չի սկսվում այն սահմանից, որն արյունոտ է, մի՞թե հայրենիքի համար պարտք տալը ըստ ցանկության է։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։