00:00:00

Ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ Մհեր Գրիգորյան

13:06, 04 սեպտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պայմանավորվածություն չունենք հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։ Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասաց Գրիգորյանը։

Լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ որքան էլ ապաշրջափակման հարցը առանձին դիտարկվի, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակման մասին կարող է խոսք լինել, եթե չլինի կայունություն և խաղաղություն։ «Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,- ավելացրեց Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր