00:00:00

Իրանի ղեկավարության նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ կսահմանվեն

23:43, 21 մայիս 2018 Աշխարհ

«Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի ղեկավարության նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել»: Այսօր Վաշինգտոնում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքով` ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այն ընկերություններն ու պետությունները, որոնք «արգելված բիզնես գործունեություն» կծավալեն Իրանում, կենթարկվեն պատասխանատվության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր