00:00:00

Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. Մանե Թանդիլյան

08:20, 02 սեպտեմբեր 2023 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
 
Արցախը մեր արժանապատվությունն է. այս գիտակցումով ապրել է հայ ժողովուրդը, այդպես պետք է շարունակի ապրել յուրաքանչյուրս, յուրաքանչյուր գալիք սերունդ։
 
Այսօր Արցախն ու արցախցին իրենց անկախության 32-ամյակը նշում են պաշարված հայրենիքում։
Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը։
 
Անկախություն, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ։
 
Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։
 
Եվ այդ գործում մեր հենման կետը արցախցու՝ սեփական հողում ազատ ու հայկական ապրելու անբեկանելի կամքն ու անքակտելի իրավունքն են։
 
Արցախն ապրե՛լ և ապրելու՛ է հայկական։
 
Ուժ, կորով և տոկունություն Արցախի Հանրապետությանը։
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր