00:00:00

ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է

17:22, 01 սեպտեմբեր 2023 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի ավագանու ընտրացուցակի անդամ Գոռ Գեւորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 
 
Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է: Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով, ավելին՝ այն ուղեկցվում է գրեթե ամենօրյա ադրբեջանական հայատյաց քարոզով:
 
Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ փաստացի չկա որևէ միջազգային շահագրգիռ կողմ, որը կստանձներ կամ կստանձնի այդ խաղաղության երաշխավորողի դերը՝ չսահմանափակվելով միայն գթասրտորեն դատապարտող կոչերով:
 
2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում: Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ:
 
Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը:
 
Ուժ և կորով մեր տղերքին:
 
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր