00:00:00

Միայն իրավիճակի ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի. Արշավիր Ղարամյան

18:26, 31 օգոստոս 2023 Բլոգ

Արցախում նախագահի հրաժարականի հայտարարությունից հետո, հաշվի առնելով օրենսդրության անկատար լինելը և պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները, ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած նոր իշխանություն կարող է սկզբնական շրջանում լեգիտիմության և պատշաճ հանրային վստահության խնդիր ունենալ, որն էլ իր հերթին հղի է իրավիճակի հետագա վատթարացման և անկանխատեսելի հետևանքների ռիսկով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ նոր ձևավորվելիք իշխանության լեգիտիմության բնական պակասը լրացնելու, իշխանության և հանրության միջև փոխվստահություն ամուր հիմքեր ձևավորելու և բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես ժողովրդին ներկայացնել ստեղծված իրավիճակն այնպես, ինչպես այն կա իրականում, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է տեսնել։

Միայն իրավիճակի ճիշտ ախտորոշման և ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր