00:00:00

Մակրոնը մտադիր է հանդիպել Փաշինյանի եւ Ալիեւի հետ եւ պլան կազմել Ղարաբաղի վերաբերյալ

17:12, 28 օգոստոս 2023 Արտաքին քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաժողովում ասել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։

«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ (համաձայնագրերի) ամբողջական կատարումը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես կգանք նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը (Ադրբեջանի վրա)»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում:  Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի Twitter-ի պաշտոնական էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր