00:00:00

Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա․ «Հրապարակ»

09:23, 15 օգոստոս 2023 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեք կուսակցություններից կազմված դաշինք էր «Ելքը»` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»: 2018-ին նրանց ճանապարհները բաժանվեցին: ԼՀԿ-ն թունդ ընդդիմություն դարձավ, «Հանրապետությունից» միայն նախագահ Արամ Սարգսյանն էր ասպարեզում ՝ եռանդուն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին: Բայց հիմա երեքը նորից միասին են, որքան էլ որ Դավիթ Խաժակյանը հայտարարի, թե ինքը Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու է: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Երեւանի ավագանու ընտրությունների շեմին երկու մասնակից ուժերը նախընտրական դրամահավաք են անցկացնում` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդամենը 10 միլիոն դրամ է հավաքում, իսկ ՔՊ-ն` 200 միլիոնից ավելի: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, երբ իշխանություն ձեւավորած քաղաքական ուժին մարդիկ «մուծվում» են՝ նրա վերարտադրությունը լեգիտիմացնելու եւ հեշտացնելու համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր