Այսօր Բեռլինում տեղի ունեցավ ցույց, ի պաշտպանություն Արցախի բլոկադայի օղակի մեջ հայտնված մեր հայրենակիցների, այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում են ակցիայի մասնակիցներից․
Ցույցը մարդաշատ էր, ընդունվեց պետիցիա՝ ուղղված ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպաններին, Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետության վարչապետ Օլաֆ Շոլցին և Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարությանը։