Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնում ընտրվելու առիթով, հայտնում են Արցախի խորհրդարանից։
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին:
Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի: