00:00:00

Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել.Ջավադյան

20:37, 21 մայիս 2018 Տնտեսություն

Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ «Խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։ Դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք», – ասաց նա։ Նա բացառեց, որ այդ որոշման արդյունքում մասնավորը կամ բանկերը կարող են տուժել: Հարցին, թե արդյոք նախկին իշխանությունները չէին կարող զբաղվել այդ հարցով, Ջավադյանն արձագանքեց, որ նրանք եւս այդ ուղղությամբ որոշակի քայլեր արել են. «Հիմա խոսքը ոչ թե վարկային բեռի մասին է, այլ կուտակված տույժերի ու տուգանքների մասին: Դրանք վերացնելու համար որոշակի բարեփոխումներ պետք է իրականացվեն օրենսդրության մեջ: Դրանք կիրականացվեն շատ արագ»: Ջավադյանը նկատեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել. «Նա խոսել է նաեւ բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին: խոսքը սուբսիդավորման մասին է: Վարչապետը նաեւ ասաց, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, եւ դրա հաշվին նաեւ գյուղացիների բեռը թեթեւացնենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր