Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցեր և իրավիճակը տարածաշրջանում:
Բայրամովը մեղադրել է Հայաստանին «տարածաշրջանում իրադրությունը լարելու, խաղաղության գործընթացին խոչընդոտելու և Լաչինի «անցակետի մոտ» սադրանքներ անելու մեջ» ։