00:00:00

Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը

20:32, 21 մայիս 2018 Աշխարհ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Մայիսի 16-ին ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանեց ԵԽԽՎ նախկին նախագահ, Իսպանիայի պատվիրակ Պեդրո Ագրամունտի, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի և մի քանի այլ երեսփոխանների նկատմամբ, ովքեր մեղադրվում էին Սիրիա այցելելու և Ասադի հետ հանդիպելու, ինչպես նաև Բաքվի նավթախավիարային կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու համար։ Քիչ առաջ իսպանական El Мundo-ն տեղեկացրեց, որ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ-ից, ինչպես նաև պատրաստվում է վայր դնել իսպանական Սենատի անդամի պարտականությունները, որտեղ 25 տարի ներկայացրել է Վալենսիայի մարզը։ Իլհամ Ալիևի լավագույն բարեկամ Պեդրո Ագրամունտի համար մայիսի 16-ին ԵԽԽՎ-ի հանձնաժողովի ընդունած որոշումները տարրական խայտառակություն էին, և մեխանիկորեն դրանով վերջ դրվեց նրա քաղաքական ապագան, իսպանացի երեսփոխանը շատ ճիշտ որոշում ընդունեց և ինքնակամ լքեց այդ «Օլիմպը»։ Այլ վարքագիծ դրսևորեց ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովը։ Վերջինս, թուրք-ազերիին բնորոշ աներեսություն և լկտիություն ցուցադրելով, սկսեց նախահարձակ լինել՝ մերժելով իրեն ուղղված մեղադրանքները և հրաժարվեց հրաժարական տալուց։ Սակայն Սեիդովի ոչ մի խոսք գրոշի արժեք չունի, քանի որ այդ սկանդալի մեջ ներգրավված Ագրամունտն իր հրաժարականով ապացուցեց, որ իր և իր կոռումպացված գործընկերների դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցված են։ Սակայն այս ամենի գլխավոր հեղինակ և եվրոպացիներին կաշառող գլխավոր մեղավորը՝ Սեիդովը, դեռ ընդդիմանում է։ Հ.Գ. ԵԽԽՎ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ բացահայտեցին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր արևելյան հարևանը, և ինչ տարբերություն կա անպատկառ ազերի-թուրքի և հանցանք գործած եվրոպացու միջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր