ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Շնորհավորելով դեսպանին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների դարավոր և առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, նաև ընդգծել է իրավապահ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։
ՆԳ նախարարը նշել է, որ իրանական կողմի հետ համագործակցությունն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Վահե Ղազարյանն առանձնահատուկ կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանիին ողջունել է ՆԳ նախարարության կազմավորումը և ոլորտում ընթացող բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։