00:00:00

Բաքվից և Երևանից ստացվող ազդանշանը չի նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել որևէ պայմանի․ ՌԴ ԱԳՆ

13:59, 09 օգոստոս 2023 Արտաքին քաղաքականություն

Բաքվի և Երևանից եկող ազդանշանը՝ հնարավորինս շուտ խաղաղության հասնելու մասին, չի նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել որևէ պայմանի։ Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ․ այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը։

«Գործընթացը պետք է հնարավորինս երկար ընթանա, որպեսզի վերջում ձեռք բերվեն որակյալ, հուսալի համաձայնություններ։ Ինչ-որ մեկին կարող է ձեռնտու լինել արագացնել գործընթացը, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի»,- նշել է Ալեքսեյ Զայցեւը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ համաձայնագրերի տարրերից է։

«Ռուսական կողմն ակտիվորեն օգնում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ​​ուղիները բոլոր մակարդակներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր