Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը:
«Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին:
Դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկությանը՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար»,- այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության Twitter-ի միկրոբլոգում։