00:00:00

Հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման խորհրդարանում

20:09, 21 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի ԺՀԿ-ի ընտրացուցակում: Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցություններն իրենց թեկնածուների վերջնական ցուցակները Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 21-ը ժամը 17:00-ին: Մամուլին հայտնի է դարձել, թե ովքեր են դուրս մնացել քեմալական կուսակցության ընտրացուցակից: Ըստ այդ տեղեկությունների՝ նախնական ցուցակից դուրս են մնացել մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև պոլսահայ Սելինա Դողանը: ԺՀԿ-ն ցուցակը վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Աղբյուր`    Agos

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր