Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, նաև Հացահատիկի սևծովյան գործարքի վերսկսումը, Սև ծովում անվտանգությունն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը։