00:00:00

Վիճակն հիմա շատ ավելի ծանր է, քան անցած տարի. ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակները. Արսեն Ջուլֆալակյան

17:12, 05 օգոստոս 2023 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով` hիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան: Նա հիշեցրել է` անցած տարվա մասսայական ցույցերից (Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել:

«Ցավոք (մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը...

Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը:

Հավանաբար կհիշեք, թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:

Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե, երբեք չօգտա

գործելով «դավաճան» բնորոշումը...):

Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան: Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «#հայաքվե»-ն է:

Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին...

Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության:

Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է, քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում, սով... հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա»,- Facebook-ում գրել  Ջուլֆալակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր