00:00:00

Կեղծ են լուրերը, թե ՀՀԿ-ն Արմեն Աշոտյանին առաջադրելու է Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու. Շարմազանով

09:11, 05 օգոստոս 2023 Բլոգ

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հետևաբար, բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու, կեղծ են։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

  1. Կապիտուլյանտի հեռացում։
  2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
  3. Հայաստանի ազգային պետականության պահպանում», - գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր