00:00:00

Նոյեմբերյանում 22-ամյա վարորդը դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու մահացել

18:07, 03 օգոստոս 2023 Իրավական

Օգոստոսի 2-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքի Քարակիտուկ սարամասում հայտնաբերվել էր 22-ամյա Գևորգ Ազատյանի դիակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ խոտի հակերով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նշված սարամասում դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը:

Այդ ընթացքում վարորդը՝ Գևորգ Ազատյանը, դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու ստացած վնասվածքի հետևանքով մահացել:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր