00:00:00

Դոլարի փոխարժեքն աճել է. թանկացել է նաեւ եվրոն

16:18, 02 օգոստոս 2023 Տնտեսություն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 2-ին, կազմել է 386.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.62 դրամ (աճել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.37 դրամ (աճել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.15 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-384 դրամով, վաճառվում է 387-389 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 417-423 դրամով, վաճառվում է 426-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.89-4.11 դրամով, վաճառվում է 4.25-4.36 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50 դրամով:

Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426-428 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05-4.10 դրամով, վաճառվում է 4.20-4.23 դրամով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր