00:00:00

էկոնոմիկայի նախարար կոչվող օբյեկտը հաճույքով պատմում էր, թե ինչպես են խաբում պետության տերերին՝ ժողովրդին

09:26, 02 օգոստոս 2023 Բլոգ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետության շահերի վաճառքի բորսայում մոռացել են ուղիղ եթերի առկայության մասին: Այդ ընթացքում էկոնոմիկայի նախարար կոչվող օբյեկտը հաճույքով պատմում էր, թե ինչպես են խաբում պետության տերերին (ժողովուրդ): Փաստացի արձանագրում էր, որ ժողովրդին տրված խոստումների զգալի մասը պլանավորված չէ ՄԺԾԾ (միջնաժամկետ ծախսային ծրագրեր)-ում: Պլանավորվածի գրեթե կեսը նախատեսված չէ տվյալ տարվա պետական բյուջեում: Բյուջեով նախատեսված ծրագրերի գրեթե կեսը, ըստ «փակ ռեժիմով» խոստովանության, չեն իրականացվում: Այսինքն` սրանք կեղծում են ամեն բան. բյուջեն ծրագրային մասով թերակատարում են, բայց ցույց են տալիս 98-99% կատարողական: Սա նշանակում է, որ փողը ծախսվել է, բայց արդյունքի նկարագրությունը չկա, արդյունքը չկա: Սա պետական միջոցները մսխելու պարզ խոստովանություն է:
 
Երեկ էլ մեկ այլ օբյեկտ էր պետության շահերի վաճառքի բորսայի դավադրությունները պարտակելով զբաղվող հանձնախմբում արդարանում, իբր ինքնաթիռները պետական բյուջեից չեն գնել: Ի՞նչ տարբերություն, թե որ աղբյուրից ես ծախսել: Դա հանրային խոշոր միջոց է, համընդհանուր նպատակի համար նախատեսված գումար, որը մսխվել է անարդյունք: Եվ սրանք դեռ մտածում են արտահերթ ընտրության մասի՞ն:
 
Մեկ այլ օբյեկտ էլ մուննաթ էր գալիս արցախցիների վրա, թե մեր փողերը հետ տվեք: Արցախցին հայ ժողովրդի արժանապատվությունը պահելու համար ոչ մի չինովնիկի պարտական չէ ու ոչ մեկի առջև էլ հաշվետու չէ: Այն, ինչ որպես վարկ Հայաստանը տարիներով տվել է Արցախին` եղել և մնում է անկախ Հայաստանի ամենաարդարացված ծախսերից մեկը: Օտարածին ու փողոցային բոսյակներին, եթե քաղաքական ու պետական կառավարմանը մոտ չթողնեինք, այս ծանր ողբերգությունը երբեք չէր չոքի հայ ժողովրդի դռանը:

Մանրամասներն՝ իշխանափոխությունից հետո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր