00:00:00

Պոլսահայ կանայք ընտրություններում աջակցելու են քրդամետ կուսակցությանը

19:38, 21 մայիս 2018 Աշխարհ

Ստամբուլում բնակվող բազմաթիվ հայ կանայք աջակցություն են հայտնել քրդամետ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) և այդ կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին: Նշվում է, որ հունիսի 24-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ ԺԴԿ-ին ու Դեմիրթաշին արդեն աջակցություն են հայտնել ալևիները, չերքեզները, ինչպես նաև համշենահայերը: Հայկական դպրոցներից մեկի ուսուցչուհի Սուլթան Մըհչըն թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է. «Ցանկանում ենք մեր դպրոցներում և մեր կրթական համակարգերով ուսուցանել երեխաներին: Հավասար քաղաքացիություն ենք ուզում: Ըստ իս՝ այդպես կարող է լինել միայն ԺԴԿ-ական մտածողության պարագայում»: Ստամբուլաբնակ Սոնա Սադեթյանն էլ նշել է, որ ԺԴԿ-ն աշխատում է հանուն մարդու ազատությունների ու երկրի խաղաղության: «Այդ պատճառով աջակցում եմ ԺԴԿ-ին ու նրա թեկնածուին: Մենք՝ հայերս, շատ ենք տառապել այս երկրում: Հավատում եմ, որ ԺԴԿ-ն մեջլիսում կդառնա մեր ձայնը»: Գյուլիզար Լաչին անունով մեկ այլ պոլսահայ էլ քրդամետ կուսակցությանը հայտնած իր աջակցությունը բացատրել է ԺԴԿ-ի՝ պատերազմներին դեմ լինելու հանգամանքով: «ԺԴԿ-ում կարողանում եմ գտնել ինձ ու այլ տարբեր մշակույթներ: Այդ պատճառով սիրտս ԺԴԿ-ի կողմից է»,- նկատել է տվել Լաչինը:
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր