Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել տարեվերջին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Եթե մենք հայկական կողմից կառուցողական մոտեցում տեսնենք և, ամենակարևորը, եթե նրանք լիովին հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու ձգտումներից, ապա մենք կարող ենք շատ շուտ գտնել խաղաղ լուծումը, նույնիսկ` տարվա վերջում»,- «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը: